Կորոնավիրուսի պատճառով փակ սահմանների պայմաններում հնարավոր դարձավ միավորել հայ ընտանիքներ
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ մեր համատեղ աշխատանքով նոր կորոնավիրուսի համավարակի (COVID 19) պաճառով փակ սահմանների, թռիչքների բացակայության պայմաններում հնարավոր եղավ միավորել հայ ընտանիքներ, երեխաներին վերադարձնել ծնողներին, աջակցել առողջական բարդ խնդիրների համար բուժման մեկնելու հարցում, արձանագրել հաջողված ու բացառիկ այլ դեպքեր:
Ռուսաստանի գործընկերոջ՝ Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր մակարդակի հարաբերությունների շնորհիվ Մոսկվայում իրականացվել է ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված էր ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանն ու դրանից հետո այն դարձավ միջազգային լավագույն փորձ, որ հիմա օրինակ է բերվում միջազգային հարթակներում:
Նշված հարցերը նույնպես երեկ ամփոփվել են Եվրասիական օմբուդսմանների դաշինիքի նիստի, որին նաև մասնակցում էին Սերբիայկի, Իրանի Իսլամական Հանրապետության, Ղազախստանի և մի շարք այլ երկրների մեր գործընկերները:
Կարծիքներ