Մեդալի գույնն էր պետք ինձ, մեղքը մրցավարներինն է․ Արթուր Ալեքսանյան
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ ինչ էմոցիաներ ունի օլիմպիական խաղերից հետո։
«Էմոցիաները տեսաք՝ մեդալի գույնն էր պետք ինձ, իմ ուզած գույնը»,- ասել է նա։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ բան փոխվի, Ալեքսանյանը նշել է, որ հույս կա, արդեն բողոքարկել են․ «Հիմա տեսանյութն են ուզում, տեսանյութով էլ սաղ պարզ երևում է»։
Ալեքսանյանի խոսքով՝ բողոքարկման արդյունքում արդարության վերականգնման պրակտիկա եղել է, բայց ոչ՝ օլիմպիական խաղերում։ Ըստ նրա՝ թե անարդարության դեպքեր իր հետ շատ են պատահել, դիտավորություն կա դրանցում, թե՝ ոչ, դժվարացավ պատասխանել։
Խոսելով վերջին գոտեմարտի ժամանակ իր նկատմամբ մրցավարական անարդարության, նաև՝ հարթակում իր մրցակցին ապագայում երկրպագելու մասին՝ Ալեքսանյանն ընդգծել է․ «Սարաբին մեղավոր չէ, նա ինչ անի, մեղքը մրցավարներինն է»։
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»
Կարծիքներ