Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանգիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»:
Կարծիքներ