Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպ

Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպ

Հայաստանի փրկարարների խումբը ժամանել է Հալեպի միջազգային օդանավակայան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:


Օդանավակայանում է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Կարմիր մահիկի խմբերը, լրագրողները:

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանը Սիրիա  է ուղարկել 29 փրկարար:

Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հաջորդ օրը Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնել էր Սիրիա և Թուրքիա փրկարարական խմբեր ուղարկելու մասին: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում ՀՀ վարչապետը զրուցակիցներին ցավակցել էր ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և հայտնել Հայաստանի կողմից տրամադրվելիք աջակցության մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում