Եվրամիությունն ընդլայնել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիների մուտքը ԵՄ տարածք թույլատրվում է
ԵՄ խորհուրդն ընդլայնել է երրորդ երկրների ցանկը, որոնց հետ միության երկրներին թույլատրվում է բացել արտաքին սահմանը՝ տվյալ երկրներում համաճարականաբանական իրավիճակի բարելավման ֆոնին: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ցանկում ընդգրկվել է Ճապոնիան:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այդ ցանկում դեռևս ընդգրկված չեն: Ընդհանուր առմամբ, երկա պահին տվյալ ցուցակը կազմված է 8 երկրից, որոնց քաղաքացիների մուտքը ԵՄ տարածք թույլատրվում է: Այդ երկրներն են Ավստրալիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Թաիլանդը և Չինաստանը: Իհարկե, թույլտվությունը գործում է սահմանների բացման փոխադարձ հաստատման պայմանով:
Եվրոպական միությունը մայիսի 20-ին պաշտոնապես հրապարակել է որոշումը երրորդ երկրներից ուղևորությունների սահմանափակումների չափանիշների փոփոխության մասին որոշումը: ԵՄ ճամփորդելու համար թույլտվություն ունեցող երկրների շարքում հայտնվելու համար երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 100 000 մարդու հաշվով վերջին երկու շաբաթում չպետք է գերազանցի 75-ը:
Կարծիքներ