Ալեն Սիմոնյանն ու Հայաստանում ԱՄԷ դեսպանը քննարկել են խորհրդարանական համագործակցության մասին հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Հայաստանում ԱՄԷ դեսպանը քննարկել են խորհրդարանական համագործակցության մասին հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային:

ԱԺ խոսնակը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` մաղթելով հաջող գործունեություն:

ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են,որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը: Մտքեր են փոխանակվել երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության ուղենշային դրույթներ մշակելու շուրջ: Այս համատեքստում քննարկվել է միջխորհրդարանական խմբերի գործունեության կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված ջանքերի կարեւորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում