ԱՄՆ-ում հետաքննում են ծովային հետեւակի զորակազմի ռազմակայանից պայթանյութի կորստի գործը. CNN

ԱՄՆ-ում հետաքննում են ծովային հետեւակի զորակազմի ռազմակայանից պայթանյութի կորստի գործը. CNN

Ամերիկացի զինվորականները հետաքննում են պայթանյութի կորստի գործը Թուենթինայն փալմս քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) մերձակայքում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի ռազմակայանից: Փետրվարի 9-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քննչական վարչության ներկայացուցիչ Ջեֆ Հյուսթոնին:

Նրա խոսքով՝ համապատասխան հետաքննությունն սկսվել Է անցյալ շաբաթ: Ըստ որում Հյուսթոնը մանրամասներ չի հայտնել այն բանի վերաբերյալ, թե ինչ տիպի եւ քանակության պայթանյութի մասին Է խոսքը: «Շարունակվող հետաքննության պատճառով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քննչական վարչությունն իրավունք չունի մեկնաբանելու, հավաստելու կամ հերքելու այն տեղեկությունները, որոնք առնչություն ունեն դրա հետ»,- մեջբերում Է նրա խսքը CNN-ը:

Ավելի վաղ KABC հեռուստաալիքը նշել Է, որ խոսքը կարող Է վերաբերել ռազմական նշանակության առնվազն 4,5 կիլոգրամ պայթանյութի կորստին: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կորուստը հայտնաբերվել Է երկու շաբաթ առաջ ընդգրկուն զինավարժանքների ընթացքում, որրոնք այդ ռազմակայանում տեղի են ունենում հունվարի 15-ից: Սպասվում Է, որ դրանք կավարտվեն փետրվարի 18-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում