Ինչպես ասում են, ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հնարավոր հանդիպման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ միջոցառումների շրջանակներում կախված է բացառապես իրենցից:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ
«Ինչպես ասում են, ամեն ինչ կախված է նրանցից: Եթե ցանկանում են հանդիպել, ինչպես նախարարները (ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ) հանդիպեցին այստեղ (ԱՄՆ) ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի մասնակցությամբ։
Ամերիկացիները շատ են ցանկանում, որ նրանք այստեղ գերիշխող լինեն, ինչպես որ Մերձավոր Արևելքում։ Նրանց համար կարևոր է ցույց տալ, որ իրենք են տերը։ Եթե դա ձեռք է տալիս մեր ադրբեջանցի և հայ ընկերներին, ապա դա համապատասխան ղեկավարների ընտրությունն է։
Մենք միշտ պատրաստ ենք իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք մեր մասնակցությամբ՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից։ Երկու տարվա ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են ևս երեք անգամ։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ։
Կան սահմանների սահմանազատում իրականացնելու մեխանիզմներ և այլն։ Մենք պատրաստ ենք կատարել ամրագրված մեր բոլոր պարտավորությունները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Կարծիքներ