Ժիրինովսկու կուսակցությունից պատմել են նրա առողջական վիճակի մասին
«COVID-19-ով հոսպիտալացված Վլադիմիր Ժիրինովսկու առողջական վիճակի մասին լրատվամիջոցների տեղեկությունները չափազանցված են և «կենտրոնացած են սենսացիոն էֆեկտի վրա»։ Այս մասին РБК-ի խնդրանքով հայտնել են քաղաքական գործչի գլխավորած Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունից։
Ինչպես նշել են կուսակցությունում, Ժիրինովսկին ամեն օր ուսումնասիրում է մամուլը, աշխատանքային փաստաթղթերը, հեռախոսով հանձնարարականներ է տալիս։
«Շուտով նա կվերադառնա լիարժեք, ակտիվ աշխատանքի»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 75-ամյա Ժիրինովսկու հոսպիտալացման մասին հայտնի է դարձել երեկ՝ փետրվարի 9-ին։ Լրատվամիջոցները նշել են, որ նա միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին և հայտնել են, որ քաղաքական գործչի վիճակը ծանր է։
Կարծիքներ