Պեսկով. Պուտինի եւ Զելենսկու հանդիպման օրակարգում անհրաժեշտ է շատ մանրամասներ պարզաբանել
Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման նպատակը չի կարող լինել Դոնբասում հակամարտության կարգավորման ուղիների որոնումը, երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միանգամայն պարզ ներկայացվել է նախագահը [Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի] վերաբերմունքն այդ նախաձեռնությանը,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:- Նման երկխոսությունը կարող է վերաբերել միայն երկկողմ հարաբերությունների խնդիրներին: Այսինքն՝ այդ երկխոսությունը չի կարող իրականացվել Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման որոնման նպատակներից ելնելով»:
Ռուսաստանի նախագահի վարչակազմը եւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման հարցի շուրջ: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«[Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը մշտական կապի մեջ է Ուկրաինայի նախագահի վարչակազմի հետ»,- ասել է նա:
Դեռ անհրաժեշտ է Պուտինի եւ Զելենսկու հնարավոր հանդիպման օրակարգի վերաբերյալ շատ ավելի մանրամասներ պարզել:
Ավելին, ըստ մամուլի քարտուղարի, Կիեւը դեռ Մոսկվային այլընտրանք հարթակներ չի առաջարկել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման համար:
«Ինձ հայտնի չէ, որ այդ կապակցությամբ հատուկ առաջարկներ լինել Կիեւից Մոսկվա»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝արդյո՞ք հնարավոր է հանդիպումը Մոկսվայից բացի այլ վայրում անցկացնել:
Կարծիքներ