Բուխարեստում ԱԺ պատգամավորներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային և հումանիտար խնդիրներին

Բուխարեստում ԱԺ պատգամավորներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային և հումանիտար խնդիրներին

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գործընկերների՝ Վլադիմիր Վարդանյանի և Արսեն Թորոսյանի հետ Բուխարեստում է:

Այս մասին Խանդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Պատգամավորները Բուխարեստ են մեկնել մայիսի 29-31-ը՝ Ռումինիայի Պատգամավորների պալատի Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ տկն. Բիրո Ռոզալիա-Իբոլյայի հրավերով։

«Այցի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել Պատգամավորների պալատի Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամների, խորհրդարանի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ռումինիայի պատվիրակության ղեկավար Դան Բարնայի, Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Շտեֆան Մուշոուի, ԵԽԽՎ-ում ALDE քաղաքական խմբի ղեկավար, պատգամավոր Յուլիան Բուլայի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրմասնությունների պատգամավորական խմբի ղեկավար, մեր հայրենակից Վարուժան Փամբուկչյանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկել ենք ինչպես Հայաստան-Ռումինիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանձնահատկությունները, այնպես էլ խոսել ենք տարածաշրջանի անվտանգային և հումանիտար խնդիրների մասին»,-գրել է Խանդանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում