Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իմ հանդեպ տույժ կիրառելու որոշում է ընդունել. նախարար
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իմ հանդեպ տույժ կիրառելու որոշում է ընդունել 2018 թվականի փոխնախարարի հայտարարագրում անզգուշաթյամբ ոչ ամբողջական տվյալ լրացնելու համար։ Նշեմ, որ ինքս էի հարցում արել, իմանալու` հայտարարագիրս ճիշտ եմ, լրացրել, թե ոչ և սխալ հայտնաբերելուց հետո նաև խնդրել, որ դա դիտարկեն որպես զուտ տեխնիկական բացթողում և թույլ տան ուղղում անել և լրացնել «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժինը (տարեսկզբի և տարեվերջի տվյալները լրացված էին, բայց եկամուտների մասը՝ սխալմամբ չէի լրացրել)։
Եվ քանի որ սխալը կամ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, ուստի վաղը պիտի վճարեմ։
Այս տարի էլ ընդլայնվել է հայտարագիր լրացնող անձանց շրջանակը։ Ինչպես տեսնում եմ՝ շատերդ եք անուշադիր եղել, հարգելի գործընկերներ։ Պատրաստվեք:
Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ