Վրաստանը հունիսի 1-ից բացել է ցամաքային սահմանները
Վրաստանը հունիսի 1-ից բացում Է ցամաքային սահմանները, այժմ երկիր կարելի Է մուտք գործել հարեւան երկներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից:
Ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո Վրաստանի իշխանություններն օտարեկրացիներին թույլ են տվել երկիր ժամանել ցամաքային ուղիներով: Բայց ինչպե՞ս են գործերը հսկիչ անցակետի «այն կողմում»:
Sputnik Գրուզիան պարզել Է, թե ինչ կարգավորումներ են գործում հարեւան երկրների ցամաքային սահմաններում:
Վրաստան ժամանել կարող են COVID-19-ի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները (բացառություն – վերջին երկու շաբաթում Հնդկաստանում եղած մարդիկ): Վրաստանի սահմանը հատել կարող են նաեւ մի շարք երկրների քաղաքացիներ: Վրաստան ժամանող բոլոր օտարերկրացի հյուրերին խորհուրդ Է տրվում իրենց հետ ունենալ բժշկական ապահովագրություն: Հայաստանն իր սահմանները, այդ թվում նաեւ ցամաքային սահմաններն օտարերկրացիների համար բացել Է 2021 թվականի հունվարին: Հայաստանի տարածք մուտք գործելիս անհրաժեշտ Է ներկայացնել բացասական պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, որն արվել Է մինչեւ ժամանումը 72 ժամից ոչ ուշ:
Իսկ պատվաստման լրիվ բուժընթացն անցած անձինք (երկու դեղաչափ) կարող են երկիր մուտք գործել առանց այդ թեստի: Պատվաստման հավաստագիրն անհրաժեշտ Է ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, այն կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալների բովանդակությամբ, որն իրկանացրել Է պատվաստումը: Հանված Է նաեւ երկիր մուտք գործելիս թեստի անցկացման պահանջը մինչեւ 1 տարեկան երեխաների համար:
Ինչ վերաբերում Է Հայաստանից ելքին, ապա այն նույնպես իրականցվում Է անարգել:
Կարծիքներ