ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները Արցախի պատգամավորների` «փրկության» կոչին արձագանքել են «մուննաթով», իսկ եթե անկեղծ` ապտակով. Անի Սամսոնյան
Անի Սամսոնյանը գրում է.
ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները Արցախի պատգամավորների` «փրկության» կոչին արձագանքել են «մուննաթով», իսկ եթե անկեղծ` ապտակով:
Երկուսն էլ ասում են` մեզնից այլևս պահաջելու բան չկա:
Սերժ Սարգսյանն ասում է` ինձնից պահանջելու բան չկա, որովհետև ես ձեզ ժամանակին ասել էի` «եթե չզիջենք, Կարս-Կարս երգելու փոխարեն, Ստեփանակերտ-Ստեփանակերտ եք երգելու»: Բայց դուք չեք գնահատել իրավիճակը:
Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է` «ես ձեզ 2021-ին էի դեռ ուզում «փրկել», դուք չուզեցիք փրկվել»:
Իսկ իրականում...
Իսկ իրականում երկու նախագահներն էլ լավ գիտակցում են, որ եթե այսօր Փաշինյանը չլինի վարչապետ, այլ իրենք, կամ մեկ ուրիշը, դրանից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջները չեն փոխվելու, ռուսները մեզ «ավելի լավ չեն նայելու», Հայաստանի խոցելի վիճակը ոչ մի բանով չի բարելավվելու, իսկ խաղի կանոնների կտրուկ փոփոխությունները ունենալու են անկանխատեսելիև խայտառակ վատ հետևանքներ: Էլ չասեմ, որ իրենք ուզած-չուզած մտնելու են նույնաբովանդակ բանակցությունների մեջ:
Մնացածը ընդդիմադիր աթոռներից և իշխանություն չունենալու դիրքերից «արխային» և մեծ-մեծ «փրթոցներ» են:
Կարծիքներ