ԱՄՆ-ը «ավանսով» չի չեղարկի Իրանի պատժամիջոցները

ԱՄՆ-ը «ավանսով» չի չեղարկի Իրանի պատժամիջոցները

ԱՄՆ-ը չի պլանավորում «ավանսով» չեղարկել Իրանի պատժամիջոցները՝ մինչեւ միջուկային գործարքի վերագործարկման շուրջ պայմանավորվածությունների հասնելը: Այդ մասին տեղեկացնում Է լրագրողներին հայտարարել Է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Կողմերն ակնկալում են Վիեննայի բանակցությունների շուտափույթ վերսկսում, որտեղ խոսք Է ընթանում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պարտավորություններին փոխադարձաբար վերադառնալու մասին, որից հրաժարվել Էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւ «առավելագույն ճնման» արշավ ծավալել:

«Մենք չենք հանել պատժամիջոցները: Մենք «ավանսով» չենք վճարի, եւ դա հստակ հասկանալ ենք տվել»,-ասել Է պաշտոնյան:

Նա ընդունել Է, որ իրադրությունն զգալիորեն վատթարացել Է այն պայմանավորվածությունների խախտումից հետո, որոնք ենթադրում են Իրանի ձերբազատում պատժամիջոցներից՝ նրա միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:

Այժմ, Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով, իրանցիներին առաջվա մեկ տարվա փոխարեն «մի քանի ամիս» Է բաժանում հարստացված ուրանի պաշարներին տիրանալուց, որոնք բավարար են միջուկային սպառազինության մեկ միավորի արտադրության համար:

Պաշտոնյան հաստատել Է, որ Վաշինգտոնն առաջվա պես շեշտը դնում Է դիվանագիտական մեթոդների վրա, բայց նախազգուշացրել Է, որ եթե բանակցությունները չաշխատեն, հնարավոր են գործողությունների այլ տարբերակներ, որպեսզի թույլ չտրվի իրանցիների մոտ միջուկային զենքի հայտնվելը:

Նա մամուլի հետ Է շփվել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյկ Սալիվանի՝ իսրայելցի նրա գործընկեր Էյալ Խուլաթի հետ Վաշինգտոնում պլանավորված կոնսուլտացիաների նախօրյակին: Նրանց հանդիպման հիմնական թեման պետք Է դառնա իրանական ուղղությամբ երկու երկրների գործողությունների համակարգումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում