Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով կան զոհեր

Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով կան զոհեր

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հոկտեմբերի 29-ին երկու հզոր պայթյուն է որոտացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնում է Somali Guardian-ը:

Լրատվականի տվյալներով՝ պայթյունն իրականացրել են «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները՝ հարձակում գործելով տեղի Կրթության նախարարության շենքի վրա: Սոմալիի Shabelle Media Network լրատվականն էլ հայտնում է, որ ահաբեկչական խմբավորման զինյալներին հաջողվել է  մուտք գործել նախարարության շենք:

Այժմ շենքի ներսում ինտենսիվ փոխհրաձգություն է ընթանում զինյալների և անվտանգության աշխատակիցների միջև: Ըստ լրատվականի՝ բազմաթիվ զոհեր կան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում