Ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրած քույրերին

Ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրած քույրերին

Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ՀՀ մայրաքաղաքի Ազատության պողոտայում ձերբակալել են  22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն կատարեցին Ազատության պողոտայի տարբեր հատվածներում՝ հայտնաբերելով 20 փաթեթ՝ շուրջ 50 գրամ քաշով թմրամիջոց։  Ըստ 22-ամյա ձերբակալվածի՝  հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի  միջոցով՝ քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում