Օբաման բացառել է Բայդենի վարչակազմում աշխատելու հնարավորությունը

Օբաման բացառել է Բայդենի վարչակազմում աշխատելու հնարավորությունը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բացառել է Ջո Բայդենի վարչակազմում աշխատելու հնարավորությունը: CBS-ին տված հարցազրույցում նա կատակով նկատել է, որ նման ընտրության դեպքում իր կինը՝ Միշելը, կհեռանա իրենից: Օբամայի խոսքով՝ ինքը պատրաստ է օգնել նախագահի վարչակազմին, սակայն չի ծրագրում «անսպասելի աշխատանքի անցնել Սպիտակ տանը»:

Բարաք Օբաման վստահեցրել է, որ ընտրված նախագահ Ջո Բայդենը եւ փոխնախագահ Քամալա Հարիսը կստանձնեն պաշտոնը՝ չնայած նրան, որ Դոնալդ Թրամփը չի ճանաչում իր պարտությունն ընտրություններում: Նրա խոսքով՝ ընտրությունները կեղծելու մասին Թրամփի մեղադրանքներն «իրավական որեւէ հիմք» չունեն: Նա նաեւ նշել է, որ լուրջ չի ընդունում Թրամփի հայտարարություններն ի աջակցություն աֆրոամերիկյան հասարակության: Նրա խոսքով՝ այդ առումով գործող նախագահի որոշ գործողություններ կարող են «կործանարար եւ վնասակար» լինել:  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում