Ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ծանր վիրավորանքի՝ 3, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ինքնավնասման, թմրանյութի իրացման և պաշտպանական որոշումը դատավարությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 7 անհետ կորած, 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում