Ստեփանակերտի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Ստեփանակերտի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության սակրավորները այսօր հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի բնակչից ստանալով ահազանգ, այսօր վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ:

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել:

Նշենք, որ որ ԱԻ պետական ծառայության ակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում