Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է իրանական MehrNews գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Երկու շաբաթից պլանավորված է Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան»,- ասել է Արաղչին։
Նա նաև հայտնել է, որ հաջորդ ամիս Իրանի նախագահը կայցելի Չինաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
Կարծիքներ