Մենք Հայաստանի առջև ունենք հստակ պարտավորություններ. Կոնստանտին Զատուլին
«Ինձ այստեղ մեղադրում են, թե ես ցանկանում եմ, որ ռուս զինվորը հասնի Կովկաս և այնտեղ թափի իր արյունը։ Այդ մեղադրանքները հնչեցնում են այն մարդիկ, որոնք ընդհանրապես չեն պատկերացնում իրավիճակը։ Ես իրենց հիմա ասում եմ` մենք մեր ազգային շահերի համար պետք է պայքարենք ամենուրեք, այդ թվում` Կովկասում։ Մենք Հայաստանի առջև ունենք հստակ պարտավորություններ, որի մասին նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դրանք Կոլեկտիվ անվտանգության պայամանգրով ամրագրված հստակ պարտավորություններ են։ Պայմանագրում նշված է` եթե, օրինակ հարձակվում են Հայաստանի վրա, ապա դա նշանակում է հարձակվել են բոլոր ՀԱՊԿ անդամ երկրների, այդ թվում` ՌԴ-ի վրա։ Ինչպես ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածով է ամրագրված, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակումը, ենթադրում է հարձակում բոլոր ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա։ Այդպես էլ ՀԱՊԿ պայմանագրով է։ Մենք պարտավոր ենք կատարել մեր պարտավորությունները». ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին
Կարծիքներ