Կիևին հատկացվող 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթն ընդունվել է ԱՄՆ Սենատի ընթացակարգային քվեարկությամբ

Կիևին հատկացվող 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթն ընդունվել է ԱՄՆ Սենատի ընթացակարգային քվեարկությամբ

Ուկրաինային 40,1 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթը երկուշաբթի ընդունվել է ԱՄՆ Սենատում ընթացակարգային քվեարկությամբ, իսկ նախաձեռնության վերջնական քվեարկությունը սպասվում է չորեքշաբթի: Քվեարկությունը հեռարձակվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։

Կողմ է քվեարկել 81 սենատոր, դեմ՝ 11 օրենսդիր։ Այսպիսով, փաթեթի վերաբերյալ բանավեճի համար հատկացված ժամանակը սահմանափակվում է 30 ժամով։ Ինչպես և սպասվում էր, մայիսի 18-ին սենատորների մեծամասնությունը հավանություն կտա այս նախաձեռնությանը, ապա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի այն։

Անցյալ շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու օրինագծին։ Նրա օգտին քվեարկել է 368 կոնգրեսական (բոլոր դեմոկրատները և հանրապետականների մեծամասնությունը), դեմ՝ 57 հանրապետական։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում