Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է եղել, բայց նա շարունակում է իրեն լավ զգալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է նախագահ Բայդենի բժիշկ Քևին Օ'Քոնորը։
Նախագահ բայդենը, ում մոտ հիվանդությունը կրկնվել է ապաքինվելուց մի քանի օր հետո, մեկուսացված է Սպիտակ տանը, որտեղից էլ իրականացնում է իր ծառայողական պարտականությունները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել էր հուլիսի 21-ին: Նրա մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել: Անցած շաբաթվա կեսերին թեստերը բացասական արդյունք են ունեցել՝ թույլ տալով նախագահին դուրս գալ մեկուսացումից։
Կարծիքներ