2026-ի ընտրությունները ցույց կտան՝ ինչ է ժողովուրդը մտածում և ինչ է ուզում. ԱԺ նախագահի տեղակալ

2026-ի ընտրությունները ցույց կտան՝ ինչ է ժողովուրդը մտածում և ինչ է ուզում. ԱԺ նախագահի տեղակալ

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հարցին ի պատասխան՝ ինչն է լինելու 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց թեզը, նշեց՝ բնականաբար, մեկ թեզ չէ, որ լինելու է, դրանք վերաբերելու են կյանքի տարբեր ոլորտներին:

«Մենք շարունակելու ենք իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում շարժվել առաջ և մեր քաղաքացիներին առաջարկել այն լուծումները, որ մենք տեսնում ենք: 2026-ի ընտրությունները ցույց կտան՝ ինչ է ժողովուրդը մտածում և ինչ է ուզում»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում