Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, յուրացման կամ վատնման, խուլիգանության ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և սեքսուալ բնույթի բռնի գործողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և կողոպուտի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում