Սուրենավանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա
Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղայի առողջական վիճակում քիչ, բայց դրական տեղաշարժ կա:
Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Դերձյանը:
Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Նա վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները:
Կարծիքներ