Իսպանիան 2023 թվականին ընդունել է ռեկորդային՝ 85 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկների

Իսպանիան 2023 թվականին ընդունել է ռեկորդային՝ 85 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկների

 Իսպանիան 2023 թվականին ընդունել է մոտ 85,1 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկների, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան նախքան կորոնավիրուսի համավարակը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ Իսպանիայի վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով՝ 2023 թվականի ցուցանիշը 1,9 %-ով գերազանցում է 2019 թվականի մակարդակը։ Արտերկրից ժամանած հյուրերի ընդհանուր ծախսերը 2023 թվականին գերազանցել են 108,6 միլիարդ եվրոն, ինչը 18,2 %-ով ավելի է, քան մինչև քովիդի համավարակը։

Ըստ EFE գործակալության՝ Իսպանիան կարող է առաջ անցել Ֆրանսիայից և պատմության մեջ առաջին անգամ դառնալ աշխարհում առաջատարը տարեկան երկիր այցելած  օտարերկրացի զբոսաշրջիկների թվով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում