Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում 60 մարդ է զոհվել, ևս 140-ը՝ վիրավորվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը: 

Ըստ գերատեսչության տվյալների՝ Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 37 հազար 718-ի, իսկ վիրավորներինը՝ 86 հազար 377-ի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում