Չինաստանը կվերսկսի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան
Չինաստանը 2023 թվականից կվերսկսի ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
«Մենք շատ ուրախ ենք, որ Չինաստանի հետ ուղիղ չվերթները կվերսկսվեն: Չինաստանը Վրաստանի համար առաջնահերթ զբոսաշրջային ուղղություններից մեկն է: Ավանդաբար, Չինաստանից ժամանող զբոսաշրջիկները առանձնանում են բարձր վճարունակությամբ: Վստահ եմ, որ ուղիղ չվերթները կնպաստեն չինացիների ավելի մեծ ժամանմանը: Ինչպես նաև զբոսաշրջիկների այցը 2023 թվականին դրականորեն կանդրադառնա զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման դինամիկայի վրա»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Չինաստանից դեպի Վրաստան թռիչքներ կիրականացնի «China Southern Airlines» ավիաընկերությունը։ Դրանք կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին, Ուրումչի - Թբիլիսի - Ուրումչի երթուղով։
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ այս տարվա հունվար-նոյեմբերին Չինաստանից իրականացվել է ավելի քան 6,4 հազար զբոսաշրջային ուղևորություն, ինչը 139,8 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։
Կարծիքներ