ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին ձերբակալել են:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Դանիելյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Արմեն Դանիելյանն անցած տարվա նոյեմբերին էր նշանակվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Նա մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Կարծիքներ