Վարշավան փորձում է Եվրամիությանը հնարավորինս խորը ներքաշել ուկրաինական հակամարտության մեջ. ԵԽ պատգամավոր
Վարշավան փորձում է Եվրամիությանը հնարավորինս խորը ներքաշել ուկրաինական հակամարտության մեջ՝ հակառակ ԵՄ երկրների մեծ մասի շահերին։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրախորհրդարանում ֆրանսիացի պատգամավոր Թիերի Մարիանին։
«Ուկրաինայի հակամարտությունում Լեհաստանը դարձել է այն տարրը, որն ակնհայտորեն փորձում է ԵՄ-ին հնարավորինս խորը ներքաշել էսկալացիայի մեջ՝ հակառակ ԵՄ երկրների ցանկության»,- ասել է խորհրդարանականը։
Մարիանին մեկնաբանել է Ուկրաինա ՄիԳ-29 կործանիչներ ուղարկելու Լեհաստանի որոշումը։ «Ինձ խիստ վտանգավոր է թվում Լեհաստանի համար Կիևին ռազմական ինքնաթիռներ մատակարարելը։ Վարշավան այժմ նույնիսկ ավելի հեռու է գնում, քան Վաշինգտոնը զենքի մատակարարման հարցում»,- ասել է նա։
Կարծիքներ