Սա Հայաստանի ուժայինների կողմից Ռուսաստանի ուժայինների դեմ իրականացված առաջին հայտնի օպերացիան էր. Իոաննիսյան
«Ռուսաստանի ՊՆ «Պյատնաշկա» (Դոնեցկի 15-րդ) բրիգադի «Արբատ» հայ-ռուսական ստորաբաժանման ծառայողները Հայաստանում փորձել են զինված հեղաշրջում անել»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նկատելով.
«Դատելով օգտագործված տեխնիկայից՝ կարելի է պնդել, որ հեղաշրջման նախապատրաստմանը, բացի ՌԴ ՊՆ ծառայողներից, մասնակցել են նաև հատուկ ծառայությունները:
Հ.Գ. Սա Հայաստանի ուժայինների կողմից Ռուսաստանի ուժայինների դեմ իրականացված առաջին հայտնի օպերացիան էր: Ապրեն տղերքը (և, միգուցե, նաև աղջկերքը)»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:
Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կարծիքներ