Բելառուսում ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 73%-ը
Բելառուսում փետրվարի 25-ին կայացած խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, թարմացված տվյալների համաձայն, գերազանցել է 73%-ը։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Իգոր Կարպենկոն։
«Ընտրողների մասնակցության վերաբերյալ նախնական տվյալները ճշտել ենք, մասնակցությունը կազմել է 73,09 տոկոս»,- ասաց նա։
Նախկինում Կարպենկոն հայտնել էր, որ մասնակցությունը կազմել է 72,98%:
Կարծիքներ