Մոսկվայից վերադառնալուց հետո Դավիթ Տոնոյանը 2 անգամ թեստավորվել է. Շուշան Ստեփանյան

Մոսկվայից վերադառնալուց հետո Դավիթ Տոնոյանը 2 անգամ թեստավորվել է. Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։

Այս մասին հայտարարել է  նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ և ՊՇՌ մեթոդներով։ Թեստերի արդյունքները բացասական են, և նախարարը շարունակում է լիարժեքորեն կատարել ծառայողական պարտականությունները»,- նշեց Ստեփանյանը։

Հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացել է 75 հոգուց բաղկացած զորախմբով` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում