Ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքները
Մարտի 12-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից շուրջ մեկ ամիս շուտ:
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
Անցած տարիներին ոռոգման սեզոնի ընթացքում առաջացած խնդիրները հաշվի առնելով` ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակության ջուր ամբարելու համար:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ, մարզպետարանի պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են իրականացնում ոռոգման խնդիրների կարգավորման ուղղությամբ։
Ներկայումս ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքները` Կառնուտի ջրամբարում ջրի կուտակումը անխոչնդոտ իրականացնելու նպատակով:
Կարծիքներ