Արմեն և Նունե Սարգսյանները մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն

Արմեն և Նունե Սարգսյանները մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն

Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն,​ որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ականավոր պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի շիրիմները:

Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական և պետական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում