Ռումինիայում գրանցվել է կապիկի ծաղիկի երեք նոր դեպք
Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի երեք նոր հաստատված դեպքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարակվածները 24, 33 և 38 տարեկան տղամարդիկ են՝ Բուխարեստից:
«Նրանց առողջական վիճակը լավ է, նրանք մեկուսացման մեջ են՝ մեկը հիվանդանոցում, երկուսը՝ տանը: Էպիդեմիոլոգիական հետաքննություն է իրականացվում՝ պարզելու նրանց հետ ուղիղ շփման մեջ գտնված անձանց»,- «Աջերպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է անանուն աղբյուրը:
Մինչ օրս Ռումինիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 9 դեպք:
Կարծիքներ