Կայցելի՞ Պուտինը Հայաստան. ՌԴ նախագահը պատասխանել է լրագրողների հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ իրավիճակի կարգավորումից հետո կայցելի Հայաստանի Հանրապետություն, գրում է tass-ը:
ՌԴ ղեկավարի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կարող է այցելել Ռուսաստանի Դաշնություն, սակայն նա, ըստ Պուտինի, «հիմա ճանապարհորդելու ժամանակ չունի»։
«Մենք նրա հետ կապի մեջ ենք (նկատի ունի ՀՀ վարչապետին), կա հրավեր, և կա նրա հրավերը Ռուսաստան: Կտեսնենք: Մենք բոլորս չափահաս ենք և հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ Հայաստանում, դա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է։ Նա երևի թե ժամանակ չունի ճանապարհորդելու համար, բայց մենք աշխատում ենք, և եթե նորմալ իրավիճակ ստեղծվի, ես կգնամ Հայաստան, նրանք կգան նաև»,- լրագրողներին ասել է Պուտինը:
Կարծիքներ