Թուրքիան արգելել է մուտքը մեծապես վնասված տներ
Թուրքիայի իշխանություններն արգելել են բնակչությանը մուտք գործել խիստ վնասված տներ, նույնիսկ բնակարաններից անձնական իրերը վերցնելու համար։ Համապատասխան հայտարարությամբ չորեքշաբթի օրը TRT հեռուստաալիքի եթերում հանդես է եկել հանրապետության ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։
«Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է, այն շենքերը, որոնք շտապ պետք է քանդվեն [կրիտիկական վնասների պատճառով] կքանդվեն, շենքերի մուտքն արգելված է, այդ թվում՝ իրեր վերցնել ցանկացողներին, այժմ արգելվում է մտնել խիստ վնասված տներ։ Նման ռիսկերը մենք չենք կարող ընդունել»,- ասաց նա։
Կարծիքներ