Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է․ Արմեն Սարգսյանը՝ Բայդենին

Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է․ Արմեն Սարգսյանը՝ Բայդենին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համարձակ և ոգևորիչ քայլ է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում: 

«Շնորհակալություն, նախագահ Բայդեն

 Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։

Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում