ԱԺ-ում կազմակերպվել է «Օտարերկրացիների մասին» օրենքի և օրենսդրության կիրարկումն ապահովող կառավարության որոշման նախագծի դրույթների վերաբերյալ քննարկում

Հաշվի առնելով Հայաստանում օտարերկրացի մասնագետների ապրելու և աշխատելու իրավունքի ստացման դյուրացման անհրաժեշտությունը, ԱԺ-ում կազմակերպվել է «Օտարերկրացիների մասին» օրենքի և օրենսդրության կիրարկումն ապահովող կառավարության որոշման նախագծի դրույթների վերաբերյալ քննարկում։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վիգեն Խաչատրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վաղարշակ Հակոբյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ինչպես նաև Կառավարությունից աշխատակազմի գործընկերներ և ոլորտի փորձագետներ։
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների, և ՀՀ վարչապետի որոշմամբ նախատեսվող միջոցառումները իրականցնելու նպատակով ներդրվող էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի աշխատանքի ընթացակարգերը, որոնք ուժի մեջ կմտնեն 2022թ․ հունվարի 1-ից։
Օտարերկրացիների աշխատանքի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի գործարկմամբ և ընդունվող կարգավորումներով հունվարից պարզեցվում է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը, ինչպես նաև առավել դյուրինացվում են ընթացակարգերը՝ թե´ գործատուների, թե´ օտարերկրացի մասնագետների համար՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը և բարելավելով համակարգը:
Կարծիքներ