Դանիան հրաժարվել է կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson պատվաստանյութից
Դանիայի իշխանությունները որոշում են կայացրել, որ երկիրը չի օգտագործի Johnson & Johnson պատվաստանյութը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին ասված է թագավորության առողջապահության վարչության տարածած հաղորդագրությունում:
«Դանիան հրաժարվում է օգտագործել Johnson & Johnson պատվաստանյութը: Իշխանությունները կարծում են, որ պատվաստանյութի օգտագործման առավելությունները չեն գերազանցում թրոմբի առաջացման ռիսկերին», – ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ