Հարավային Կովկասն ապակայունացնելու բոլոր փորձերը պետք է կանխվեն. Միրզոյանը կարճ զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կարճ զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում:
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում ընդգծել եմ, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան և վայրագ հանցագործություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ Հարավային Կովկասն ապակայունացնելու բոլոր ջանքերը պետք է կանխվեն»,- գրել է Արարատ Միրզոյանը:
Կարծիքներ