Մենք իրենցից վերցրել էինք ոչ միայն ԼՂԻՄ-ի տարածքը, այլև Ադրբեջանի տարածքի զգալի մաս, ի՞նչ մի գյուղ, 10 գյուղ, 60 գյուղ

Մենք իրենցից վերցրել էինք ոչ միայն ԼՂԻՄ-ի տարածքը, այլև Ադրբեջանի տարածքի զգալի մաս, ի՞նչ մի գյուղ, 10 գյուղ, 60 գյուղ

Մարիամ Ղարագյոզյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ադրբեջանցիներին չէինք հասկանում այդչափ ատելության համար, բայց մի հատ նայեք մի գյուղ առաջ ու հետ տալու հարցն ինչքան ցավոտ ենք ընկալում (ինչը բնական է, որովհետև մարդկանց կառուցած կյանքերի մասին է խոսքը), իսկ մենք իրենցից վերցրել էինք ոչ միայն ԼՂԻՄ-ի տարածքը, այլև Ադրբեջանի տարածքի զգալի մաս, ի՞նչ մի գյուղ, 10 գյուղ, 60 գյուղ։ Ու կտրականապես դեմ էինք խաղաղ ճանապարհով վերադարձնելուն։

Մի բան էլ ծաղրում էինք։

Ադրբեջանցիներին ապրումակցելու մասին չէ գրառումս, այլ նրա մասին, թե ինչ արժեքներ ենք ընտրելու մենք այս ցավոտ պարտությունից հետո, ինչ ենք ուզելու, ինչ ենք անելու, ինչու ենք անելու։

Մեկը ես չեմ ուզում իրենց պես դառնալ։ Ու միայն վրեժի մասին մտածել։

Ես ուզում եմ Հայաստանը ռևանշիզմի փոխարեն ընտրի տնտեսական զարգացման ու խաղաղության ճանապարհը»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում