Ճապոնիայի իշխանությունները մեկնաբանել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ցանկությունը

Ճապոնիան տեղյակ է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ցանկության հիմքում ընկած պատճառներին և կշարունակի հետևել իրավիճակի զարգացումներին: Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։
«Ճապոնիայի կառավարությունը տեղյակ է, որ երկու երկրներն էլ վերանայել են իրենց ավանդական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և առաջ են տանում ՆԱՏՕ-ին անդամակցելու քննարկումը Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով: Մենք կշարունակենք հետևել իրավիճակի զարգացմանը», - ասել է Մացունոն:
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության շուրջ քննարկումները ակտիվացել են ապրիլի սկզբին։ Այս երկրի խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ է արտահայտվել երկիրը դաշինքին միանալուն։ Շվեդիան նույնպես դիտարկում է այս հնարավորությունը, մայիսի 15-ին իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը պաշտպանել է թագավորության մուտքը ՆԱՏՕ։
Կարծիքներ