Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Շարփի կատարած աշխատանքը՝ Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը մեր երկրին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում և ափսոսանք հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Ավելին՝ https://bit.ly/3bVTG86

Հետևեք մեզ նաև Տելեգրամում