Պեկին-2022․ Ռուսաստանի դահուկավազքի հավաքականը հաղթեց 4×10 կմ էստաֆետայում

Պեկին-2022․ Ռուսաստանի դահուկավազքի հավաքականը հաղթեց 4×10 կմ էստաֆետայում

Պեկինի Օլիմպիական խաղերի դահուկավազքի տղամարդկանց 4×10 կմ դահուկավազքի էստաֆետայում ոսկե մեդալ նվաճեց Ռուսաստանի հավաքականը, հայտնում է armsport.am-ը։ Ռուսաստանի հավաքականի դահուկավազորդները տարածությունը հաղթահարել են 1 ժամ 54 րոպե 50 վայրկյանում։

Երկրորդ տեղը զբաղեցրել են նորվեգացիները՝ հետ մնալով 1 րոպե 7 վայրկյան։

Ֆրանսիացիները զբաղեցրել են երրորդ տեղը՝ զիջելով 1 րոպե 16 վայրկյան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում