Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ
Նոյեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կարևորություն ունեն նաև Միջին Արևելքի անվտանգության և կայունության տեսանկյունից։
Կարծիքներ