Նոյեմբերի ընթացքում ՌԴ-ն արգելել է ավելի քան 50 տոննա լոլիկի ներկրումն Ադրբեջանից
2021 թվականի նոյեմբերի սկզբից Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կովկասյան միջտարածաշրջանային վարչությունը («Ռոսսելխոզնադզոր») վերահսկել է 33481,4 տոննա թարմ բանջարեղենի և մրգերի ներմուծումը, որոնք վարչության պատասխանատվության տարածք են բերվել Ադրբեջանից և Իրանից։
Minval.az-ի փոխանցմամբ՝ կարանտինային բուսասանիտարական հսկողության ընթացքում արգելվել է կարանտինային վնասակար օբյեկտներով վարակված բուսաբուծական արտադրանքի 6 խմբաքանակի ներմուծում Ռուսաստանի Դաշնության տարածք։
Արգելված ապրանքների թվում է եղել Ադրբեջանից տարված լոլիկը (50,3 տոննա), որը վերադարձվել է արտահանող երկիր: Հաղորդվում է, որ խմբաքանակների ներկրման արգելքի համար հիմք են հանդիսացել լաբորատոր հետազոտությունները, որոնք հաստատել են կարանտինային վնասակար օբյեկտների հայտնաբերումը։
Կարծիքներ